Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Տեղի կունենան «Նռենի» երգի ամենամյա միջբուհական փառատոնը

Տեղի կունենան «Նռենի» երգի ամենամյա միջբուհական փառատոնը
10.04.2014 | 23:27

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն ապրիլի 11-ին՝ ժամը 15.00, հրավիրում է մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճ (Ալեք Մանուկյան 13)՝ ներկա գտնվելու «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնին։ Ելույթ կունենան 9 բուհի ուսանողներ, ովքեր եզրափակիչ են անցել իրենց բուհերում նախընտրական փուլերից հետո։
Միջոցառումը նվիրվում է ՀՊՄՀ ուսանողական խորհրդի հիմնադրման 20-ամյակին:

Դիտվել է՝ 6558

Մեկնաբանություններ